Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Հայտարարություններ

Հետաքրքիր վիճակագրություն 18.10.2018 Վերջին մեկ տարվա՝ 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում աճել են ավտովթարների և ԱՊՊԱ ոլորտում դրանց գրանցումների հաճախականությունը: Մասնավորապես այդ ընթացքում միջինում յուրաքանչյուր 11-րդ ավտոմեքենայի վարորդի մեղավորությամբ առնվազն 1 ավտովթար է գրանցվել ԱՊՊԱ ոլորտում: Համեմատության համար նշենք, որ վերջին 5-6 տարիների վիճակագրական տվյալներով յուրաքանչյուր 14-րդ մեքենայի վարորդի մեղավորությամբ է տարեկան միջինում առնվազն 1 անգամ ավտովթար գրանցվել ԱՊՊԱ ոլորտում։ Բյուրոյի կարծիքով սա վկայում է այն մասին, որ աճել են և՛ ավտովթարների քանակը, և՛ ԱՊՊԱ ոլորտում դրանց գրանցումների մակարդակը՝ պայմանավորված առավելապես ավտովթարների գրանցման գործընթացի պարզեցմամբ:

Թարմացվել է՝ 18.10.2018 12:09:26