Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 07.03.2019 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ համապատասխան տեխնիկական լուծումների ապահովմամբ պայմանավորված, սույն թվականի մարտի 8-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոնների) Հավելված 2-ի 1-ին, 2-րդ և 4-րդ տողերով նախատեսված տեղեկանքները www.appa.am կայքից առցանց հարցում իրականացնելու միջոցով տրամադրելուն վերաբերող կարգավորումները

Կանոնների գրանցում 21.02.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 15-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի մարտի 3-ից։

Կանոնների գրանցում 24.01.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 23-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի հունվարի 24-ին։

Կանոնների գրանցում 26.11.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 23-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները

Կանոնադրության գրանցում 04.09.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 31-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումները

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 01.08.2018 ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք

Կանոնների գրանցում 23.07.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Բյուրոյի մի շարք կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, մասնավորապես

Կանոնների գրանցում 24.05.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 23-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 նոր կանոնների հաստատումը, ինչպես նաև «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ կմտնեն «Տրանսպորտային միջոցների միասնական պատուհան» համակարգում դրանցից բխող համապատասխան տեխնիկական հնարավորություններն ապահովվելու օրվան հաջորդող օրվանից (ինչի մասին Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում նախապես կհրապարակվի հայտարարություն), ինչպես նաև «Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-007 կանոններում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահից։

Թարմացվել է՝ 03.04.2019 14:10:33