Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 21.04.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 20-ին գրանցվել և սույն թվականի մայիսի 1-ին գործողության մեջ են մտնում՝
1. նոր խմբագրությամբ «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001 կանոնները, 

2. ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գովազդի նկատմամբ պահանջների» RL 1-011 կանոններում տեղի ունեցած փոփոխությունը:          

Վերոհիշյալ կանոնների գործողությամբ պայմանավորված դադարել են հետևյալ կանոնների գործողությունը՝  
Հ/Հ Կանոնների անվանումը Գործողության դադարելու ամսաթիվը
1 «ԱՊՊԱ վկայագրի և դրա հավելվածների ձևը» RL 1-000 կանոններ 01.07.2016թ
2 «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգը» RL 1-002 կանոններ 01.05.2016թ
3 «ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի վճարման կարգի նկատմամբ սահմանափակումների» RL 1-005 կանոններ 01.05.2016թ
4 «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գործակալներին վճարվող միջնորդավճարների առավելագույն չափը» RL 1-006 կանոններ 01.05.2016թ
5 «ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը» RL 1-007 կանոններ 01.05.2016թ
6 «ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարի չափը» RL 1-008 կանոններ 01.05.2016թ
7 «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» RL 1-009 կանոններ 01.07.2016թ
8 «ԱՊՊԱ պայմանագրի կնքման և փոփոխման գործընթացի նկատմամբ պահանջների» RL 1-010 կանոններ 01.05.2016թ Բացառությամբ 1.1-րդ կետի, հավելված 2-ի և 3-ի, որոնց գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ տրանսպորտային միջոցների հաշվառման և վերահաշվառման գործընթացում ԱՊՊԱ պայմանագրի առկայության ստուգման պարտականությունը կտեղափոխվի «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի զննության կայանից փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ
9 «ԱՊՊԱ պայմանագիրը լրացնելիս և ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրավճարի չափի հաշվարկում ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը որոշելու համար հիմք ընդունվող ինտերնետային կայքի ցանկը» RL 1-012 կանոններ 01.05.2016թ
10 «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոններ 01.07.2016թ
          Վերոհիշյալ փոփոխություններով հիմնականում բարելավվել և պարզեցվել են ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը:                   

Թարմացվել է՝ 21.04.2016 15:26:07