Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

«Գրին քարտ» համակարգի բյուրոների խորհրդի պատվիրակությունն այցելել է Հայաստան 11.09.2017
Սույն թվականի սեպտեմբերի 4-ից 8-ը Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի հրավերով «Գրին քարտ» համակարգի բյուրոների խորհրդի պատվիրակությունը՝ Խորհրդի նախագահ Ժան Զեներսի գլխավորությամբ այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում Պատվիրակության անդամները Կենտրոնական բանկի և Բյուրոյի ղեկավարների հետ համատեղ քննարկել են «Գրին քարտ» համակարգին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ հարցեր և դրանից բխող անելիքներ։ Սեպտեմբերի 7-ին պատվիրակությունը «Գրին քարտ» համակարգին անդամակցության և համակարգի գործունեության վերաբերյալ մեկօրյա սեմինար-քննարկում է անցկացրել Կենտրոնական Բանկի, Բյուրոյի և ապահովագրական ընկերությունների համար: Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն «Գրին քարտ» համակարգին անդամակցության հայտ է ներկայացրել 2016 թվականին: Ներկա փուլում ՀՀ Կենտրոնական Բանկի և ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվում են անդամակցության պայմանների համապա­տաս­խա­նեց­ման հետ կապված մի շարք օրենսդրական, ենթաօրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցառումներ: «Գրին քարտ» համակարգի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ վերջինի պաշտոնական ինտերնետային կայքից՝ http://www.cobx.org հղումով:

  



Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 11.09.2017 12:51:03