Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 01.08.2018

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության ևս մեկ դեպք: Մասնավորապես՝ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝

Աշոտ Լևոնյանին և Վարդան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինները խարդախությամբ խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ` նախնական համաձայնության գալով միմյանց հետ, խաբեությամբ հափշտակել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ից խոշոր չափի` 765.000 ՀՀ դրամ գումար։ Այսպես` Աշոտ Լևոնյանը, 06.06.2016թ.-ին, ժամը 20։30-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր կողմից վարվող, Սենեքերիմ Արմենակյանին պատկանող և «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում ապահովագրված «Օպել Աստրա» մակնիշի 34 TQ 452 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների հատման խաչմերուկում։ Ա. Լևոնյանը, լինելով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ և գիտակցելով, որ ոչ սթափ վիճակում գտնվելու պայմաններում ապահովագրական ընկերությունը տուժած վարորդներին չի փոխհատուցի իր կողմից պատճառված վնասը, ուստի պատահարից տուժած՝ «Մերսեդես» մակնիշի 60 CC 001 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի 033 MM 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վարորդներ, համապատասխանաբար Յուրիկ Հայրապետյանին և Արամ Վարդանյանին փոխհատուցումը իրականացնելու և իրականությունը խեղաթյուրելու նպատակով՝ զանգահարել և պատահարի վայր է հրավիրել իր ընկերոջը՝ Վարդան Ղազարյանին, որտեղ վերջինիս հետ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ից խոշոր չափի գումար խաբեությամբ հափշտակելու նախնական համաձայնության գալով՝ Վ.Ղազարյանը ՃՈ ծառայության և ապահովագրական ընկերության աշխատակիցներին խաբեության եղանակով ներկայացել է որպես «Օպել Աստրա» մակնիշի 34 TQ 452 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ և ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ ու տվել համապատասխան բացատրութուն, սակայն վերջինների կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի դատավճռով Աշոտ Բաբկենի Լևոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդ-վածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվեց 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի, իսկ Վարդան Վիսարյոնի Ղազարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվեց 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի։

Արդյունքում, ոչ միայն ապահովագրական ընկերությունը հատուցում չվճարեց զեղծարարության փորձ կատարած անձանց, այլև վերջնները կրեցին ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքները: 

 

Հարգելի վարորդներ և ավտոսեփականատերեր, 

Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապահովագրական զեղծարարություններ իրականացնելուց և հավաստիացնում ենք, որ նման դեպքերի նկատմամբ լինելու ենք հետևողական՝ ի շահ ԱՊՊԱ համակարգի կայունության և բարեխիղճ հաճախորդների շահերի պաշտպանության: ԱՊՊԱ ոլորտում առկա են բոլոր անհրաժեշտ իրավական կարգավորումներն ու տեխնիկական հնարավորությունները ինչպես զեղծարարությունների բացահայտման, այնպես էլ զեղծարարների նկատմամբ համապատասխան հետևանքներ կիրառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար:

Թարմացվել է՝ 01.08.2018 18:42:44