Վիճակագրություն՝ ԱՊՊԱ չունեցող տրանսպորտային միջոցների մասով հատուցումների վերաբերյալ
10.09.2019
Ստորև 2013-2018 թվականների կտրվածքով ամփոփված են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից
վճարված այն հատուցումների մասին վիճակագրական
տվյալները, որոնք պայմանավորված են եղել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցների կողմից տուժողներին հասցված վնասների հատուցման հետ․
Ցուցանիշը | Ժամանակահատվածը | |||||
2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | |
1. Ապահովագրված տրանսպորտային միջոցների քանակ | 407,423 | 464,061 | 457,879 | 468,171 | 497,838 | 508,297 |
2. ԱՊՊԱ համակարգում վճարված ապահովագրական հատուցումների գումար (հազար ՀՀ դրամ) | 10,583,659 | 10,019,989 | 8,761,878 | 9,063,028 | 11,916,682 | 13,921,286 |
3. ԱՊՊԱ համակարգում վճարված ապահովագրական հատուցումների քանակ | 54,455 | 51,143 | 41,202 | 46,422 | 60,588 | 67,401 |
4. ԱՊՊԱ Բյուրոյի կողմից վճարված հատուցումներ, որոնք պայմանավորված են ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցների կողմից տուժողներին հասցված վնասների հատուցման հետ | ||||||
4.1 Քանակ | 266 | 316 | 417 | 419 | 512 | 1005 |
4.2 Ընդհանուր գումար (հազար ՀՀ դրամ) | 181,377 | 165,852 | 243,242 | 257,636 | 223,607 | 370,456 |
4.3 Քանակի տեսակարար կշիռն ԱՊՊԱ համակարգում վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների քանակում | 0.49% | 0.62% | 1.01% | 0.90% | 0.85% | 1.49% |
4.4 Քանակի տեսակարար կշիռն ապահովագրված տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակում | 0.07% | 0.07% | 0.09% | 0.09% | 0.10% | 0.20% |
4.5 Գումարի տեսակարար կշիռն ԱՊՊԱ համակարգում վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների գումարում | 1.71% | 1.66% | 2.78% | 2.84% | 1.88% | 2.66% |
Տուգանքներ․
· ՀՀ տարածքում հաշվառված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, տարեկան` ոչ ավել, քան 100.000 ՀՀ դրամ ,
· Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 ՀՀ դրամ:
Բյուրոյի
կողմից տուժողներին հատուցումների վճարում և հետադարձ իրավունքի պահանջի գործընթացի
իրականացում.
Բյուրոն հատուցում է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող
տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ տուժողներին պատճառված վնասները,
որից հետո վճարված հատուցման գումարի, դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված
տոկոսների, հատուցումների կարգավորման հետ կապված ծախսերի և հետադարձ իրավունքի պահանջի
իրականացման հետ կապված ուղեկցող բոլոր ծախսերի (ներառյալ դատական ծախսերի) հանրագումարի
չափով հետադարձ պահանջ է ներկայացնում ավտոտրանսպորտային միջոցի վարորդին և սեփականատիրոջը:
Հայաստանի
Ավտոապահովագրողների Բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին և վարորդներին
ժամանակին
կնքել և վերակնքել ԱՊՊԱ
պայմանագրերը, քանի որ ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու բացասական
հետևանքներն անհամաչափ մեծ են։