Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Պատահարներ
Ապահովագրական պատահար է համարվում ՀՀ տարածքում ավտոմեքենայի օգտագործման հետևանքով տուժող անձին պատճառված անձնական և գույքային վնասները։

Ապահովագրական պատահար չեն համարվում հետևյալ դեպքերը`
  1. անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
  2. ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
  3. վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
  4. տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
  5. պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
  6. արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
  7. բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասները։

Ինչ անել, երբ տեղի է ունեցել ապահովագրական պատահար

    Ապահովադիր
        Պարզեցված հատուցման գործընթացի դեպքում՝
  1. Որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանել ՃՏՊ- ում ներգրավված ՏՄ-ները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
  2. Լրացնել համաձայնեցված հայտարարագիրը (ստորագրվում է ՃՏՊ-ին մասնակից վարորդների կողմից),
  3. Ազատել ճանապարհի երթևեկելի մասը, եթե վթարի արդյունքում ՏՄ-ների հետվթարային դիրքերը խանգարում են ընդհանուր երթևեկությանը,
  4. Վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնում է Ապահովագրողին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին՝ հարցադրումներին պատասխանելով առավելագույնը համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունը (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունից ավել տեղեկատվություն հարցնել ձեզանից)։

        Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում՝

  1. Կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների համար նախատեսված գործողությունները,
  2. Ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո` 40 րոպեի ընթացքում, հայտնել ապահովագրական ընկերությանը` զանգահարելով ԱՊՊԱ վկայագրում նշված հեռախոսահամարով։

 

Ուշադրություն
Չլքեք ապահովագրական պատահարի վայրը և չտեղաշարժեք ավտոտրանսպորտային միջոցը կամ ապահովագրական պատահարի հետ կապ ունեցող առարկաները մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը և կատարեք վերջինի կողմից տրված օրինական ցուցումները։

    Վնասների գնահատման իրականացման ընթացակարգ
    Գույքին պատճառված վնասներ
    • Քաղաքացիական, քրեական կամ վարչական կարգով դատական գործ հարուցված լինելու դեպքում վնասի չափը գնահատվում և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
    • Քաղաքացիական, քրեական կամ վարչական կարգով դատական գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում վնասի չափը գնահատվում է Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից։

    Անձնական վնասներ
    • Քաղաքացիական, քրեական կամ վարչական կարգով դատական գործ հարուցված լինելու դեպքում վնասի չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
    • Քաղաքացիական, քրեական կամ վարչական կարգով դատական գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում վնասի չափը գնահատվում է տուժողին բժշկական օգնություն ցուցաբերած բժշկական հաստատությունը կամ մասնագետը, իսկ անձի մեղավորության աստիճանը՝ Բյուրոյի որակավորված փորձագետը։

    Բյուրոյի կողմից որակավորված փորձագետներ
        Թարմացվել է՝ 04.04.2017 14:44:24