Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 24.10.2016  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 19-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնները, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ին, բացառությամբ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման և դադարեցման գործընթացներում կիրառվող տիպային օրինակների, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի նոյեմբերի 1-ին։ 

 2017 թվականի ապրիլի մեկից ներդրվող Բյուրոյի այս կանոններով կատարվել են մի շարք սկզբունքային փոփոխություններ, որոնց նպատակն է էապես բարելավել ապահովագրական հատուցումների գործընթացի որակը և նվազեցնել փորձաքննությունների և հատուցումների գործընթացի կազմակերպման ժամկետները: Միևնույն ժամանակ՝ հանրության կողմից կանոններից օգտվելն ավելի պարզ և հանրամատչելի դարձնելու նպատակով ԱՊՊԱ համակարգի՝ հանրությանը վերաբերող ողջ գործընթացների կարգավորումը կենտրոնացվել է մեկ միասնական կանոնում և դրա հստակ հավելվածներում, տիպային օրինակներում: 
 Կատարված փոփոխություններով, ըստ էության, կավարտվեն ԱՊՊԱ ոլորտի փաթեթային կարգավորումների երկրորդ փուլին ուղղված միջոցառումների հիմնական մասը, և կսկսվեն իրականացվել դրանց պատշաճ ներդրման ուղղությամբ քայլեր՝ ներառյալ տարաբնույթ տեխնիկական ապահովման խնդիրների ապահովման մասով:
 Կատարված փոփոխությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությամբ Բյուրոն առաջիկայում հանդես կգա համապատասխան մամլո ասուլիսով, մամլո հաղորդագրություններով և հանրային իրազեկման համապատասխան միջոցառումներով:

Թարմացվել է՝ 27.10.2016 17:42:40