Կանոնների գրանցում
21.03.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 17-ին
գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված հետևյալ կանոնները (դրանց փոփոխությունները,
դադարեցումները), որոնք ուժի մեջ կմտնեն 2017 թվականի ապրիլի 1-ին:
Հ/հ | Գրանցված նոր կանոնների անվանումը |
1. | «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 |
Հ/հ | Փոփոխված կանոնների անվանումը |
1. | «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 |
2. | «ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառման կարգ» RL 1-003 |
3. | ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գովազդի նկատմամբ պահանջների» RL 1-011 |
4. | ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-033 |
5. | ««ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-041 |
6. | ««Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-046 |
Հ/հ | Գործողությունը դադարեցրած կանոնների անվանումը |
1. | «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» RL 1-013 |
2. | «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014 |
3. | «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին պատկանող գույքի ոչնչացման (80% և ավելի վնասի) դեպքում գույքի մնացորդային արժեքների հաշվարկման մեթոդաբանության» RL 1-015 |
4. | «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017 |
5. | ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 |
6. | ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից իրենց մասնաճյուղերի և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման» RL 1-022 |
7. | «Տուժողին պատճառված վնասը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների ցանկում ընդգրկելու մասին բժշկական հանձնաժողովի կողմից որոշման ընդունման» RL 1-025 |
8. | «ԱՊՊԱ ոլորտում հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի կիրառման» RL 1-028 |
9. | «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասների գծով բժշկի ցուցումով բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված և այլ ծախսերի հատուցման ենթակա սահմանաչափերը և այդ ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշների» RL 1-031 |
10. | «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 |
11. | «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների» RL 1-038 |
12. | «Տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության ուղղման» RL 1-042 |
13. | ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման» RL 1-045 |
14. | «Բոնուս-Մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047 |
Նոր կանոններով սպառղոների հետ ապահովագրական ընկերությունների
հետ հարաբերությունները կանոնակարգող կանոններից առանձնացվել են ԱՊՊԱ ոլորտում Բյուրոյի կողմից որակավորվող անձանց՝ փորձագետների
և վերանորոգող կազմակերպությունների որակավորման գործընթացների կարգավորումները՝ դրանցում
կատարելով որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝
· վերանայվել են փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների
որակավորման կարգը և այդ գործընթացի նկատմամբ նվազագույն պահանջները, մշակվել են վերջինների
հետ կնքվող պայմանագրերի նոր ստանդարտ տիպային օրինակներ և սահմանվել են դրանց նկատմամբ
նվազագույն պահանջներ,
· իրականացվել է գործընթացների օպտիմալացում, մասնավորապես՝ ֆիզիկական
անձ փորձագետների որակավորումն իրականացվելու է մեկ փուլով՝ թեստավորմամբ, արդեն իսկ
որակավորված անձանց պայմանագրերի գրանցումը չի պահանջելու լրացուցիչ գործընթացներ,
այլ իրականացվելու է ավտոմատ՝ հիմք ընդունելով պայմանագրերի ստանդարտ տիպային ձևերը:
«ԱՊՊԱ ընդհանուր պայմանները»
RL 1-001 կանոններում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
· աահմանվել է ԱՊՊԱ ոլորտում շրջանառվող փաստաթղթերում առկա տեղեկությունների
հավաստիության սկզբունքը,
· ամրագրվել է դրույթ՝ ուղղված ԱՊՊԱ գործընթացներում իրականացվող
ծանուցումների ժամանակ երրորդ անձանց վերաբերող անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը,
· պարզեցված հատուցման գործընթացը կիրառելի է դարձվել նաև այն
դեպքերի համար, երբ կողմերից միայն մեկն ունի ԱՊՊԱ պայմանագիր,
· զեղծարարությունների դեմ պայքարի շրջանակներում ամրագրվել է
ապահովագրողի իրավունքը սուբրոգացիա կիրառել այն վարորդի նկատմամբ, ով պատահարից հետո
կազմված փաստաթղթերում փոխարինվել է մեկ այլ անձով,
· կանոնակարգվել է ելակետային
տվյալների շտկման գործընթացը՝ պատահարի առաջացման մեջ մեղավորության որոշման անհնարինության
դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով:
· ամրագրվել է այն մոտեցումը, համաձայն որի՝ փորձաքննության անհնարինության
դեպքում հաստատված է համարվում ելակետային տվյալներում վարորդների կողմից մեղավորության
բաշխումը:
Մյուս
կանոններում իրականացված փոփոխությունները և կանոնների գործողության դադարեցումները
պայմանավորված են 2017 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ մտնող նոր կանոնների ընդունմամբ:
Ի լրումն
վերոհիշյալ կանոնների՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել են նաև ««Հայաստանի ավտոապահովագրողների
բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL
1-004 նոր կանոնները և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-027 և «Համալիր ստուգման արդյունքներով ապահովագրական
ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման մեթոդաբանությունը»
RL 1-034 կանոնների գործողության դադարեցումները, որոնք ուժի մեջ կմտնեն Բյուրոյի կանոնադրության՝ Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության
հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում համապատասխան փոփոխություններն
ուժի մեջ մտնելու պահին: