Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 02.02.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 31-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում իրականացված գործառնությունների վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ներկայացումն ու հրապարակումը» RL 1-011 նոր կանոնների հաստատումը, ինչպես նաև ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից բյուրո ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները և լրացման հրահանգը» RL 1-011 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի փետրվարի 1-ին։

Կանոնների հաստատումը և կանոնների գործողության դադարեցումը պայմանավորված են ԱՊՊԱ ոլորտի վիճակագրության վերաբերյալ Բյուրոյի կողմից հրապարակվող տեղեկատվության կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչը հիմնված է ինչպես ապահովագրական ընկերություններից, այնպես էլ ԱՊՊԱ ոլորտի այլ մասնակիցներից, սպառողներից և զանգվածային լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցադրումների և հանրային իրազեկման գործընթացում Բյուրոյի կողմից վերջին տարիներին ոչ կանոնավոր եղանակով հրապարակվող տեղեկատվության բովանդակության վրա:

Թարմացվել է՝ 05.02.2018 12:57:18