Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 23.07.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Բյուրոյի մի շարք կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, մասնավորապես՝ 

Փոփոխված կանոնների անվանումըԳրանցման ամսաթիվըՈւժի մեջ մտնելու ամսաթիվը
«ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-00120/07/201802/08/2018 բացառությամբ Հավելված 7-ի 15-րդ կետի լրացման, որն ուժի մեջ է մտնում 01/10/2018
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-00318/07/201818/07/2018
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004
«ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապա­րակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005
  RL 1-001 կանոններում՝ 
1.  սահմանվել է Բյուրոյի և ապահովագրողների կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվող ծանուցումների համար իրենց պատշաճ էլեկտրոնային փոստի հասցե, որոնցից ուղարկվող ծանուցումները կհավասարեցվեն Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից փաստացի ստորագրված փաստաթղթերին, 
2. վերանայվել է փաստաթղթերի պահպանման ժամկետները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին, 
3. վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման գործընթացը՝ կապված ապահովագրավճարի չվճարման հետ, 4.     վերանայվել է պատահարի պատճառների որոշման մեթոդաբանության մեջ արտացոլված որոշ մոտեցումները, որոնք գործնական կիրառման ընթացքում հանգեցրել են խնդիրների։ Միևնույն ժամանակ ներդրվել է փորձագետների մասնագիտական մարմին հանդիսացող կոմիտեի ինստիտուտը, որի ստեղծման նպատակն է իրականացնել պատճառների ստուգիչ փորձաքննություններ, ինչպես նաև մշակելու մեթոդական ցուցումներ և իրավիճակային խնդիրների լուոծումներ, որոնք համապատասխան  ընթացակարգերից հետո կդառնան մեթոդաբանության բաղկացուցիչ մաս։ Նշված ինստիտուտի ներդրմամբ պայմանավորված՝ RL 1-004 կանոններում իրականացվել է փոփոխություն՝ նոր ստեղծվող փորձագետների կոմիտեի՝ ստուգիչ փորձաքննությունների իրականացման լիազորությունները կարգավորելու նպատակով։ 
RL 1-003 կանոններում պարզեցվել են անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետի որակավորման համար սահմանված պահանջները, ինչպես նաև փորձագետների թեսթավորման հարցերի ցանկում ներառվել են RL 1-003 կանոնների վերաբերյալ հարցեր։ 
RL 1-005 կանոններում վերանայվել են՝ 
1.  բողոքարկման ժամկետները. 3 տարվա փոխարեն այն դարձվել է 4՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ այլ նախագծով երկարացվել են հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ժամկետները,
2.  տրվել է «գրասենյակ» հասկացության սահմանումը՝ կարգավորման հստակեցման նպատակով,
3. տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում «ստորագրության համար նախատեսված դաշտերը» արտացոլման կարգավորումը, որով սահմանվել է, որ տվյալ դաշտում կարող է արտացոլվել միայն Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության անվանումը։                 

Թարմացվել է՝ 24.07.2018 18:20:21