Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 24.01.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 23-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի հունվարի 24-ին։ Կատարված փոփոխությունների շարքում հարկ ենք համարում առանձնացնել Բյուրոյի անդամավճարների նվազեցմանը վերաբերող փոփոխությունը, համաձայն որի Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին վճարվող պարբերական անդամավճարների չափը նվազեցվել է 10%-ով, մասնավորապես կանոնադրությամբ սահմանված միևնույն ցուցանիշի նկատմամբ անդամավճարի չափը 1,5 %-ի փոխարեն սահմանվել է 1,35%։

Թարմացվել է՝ 24.01.2019 18:12:53