Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Բոնուս-Մալուս
Համառոտ նկարագիր

                                   
Բոնուս–Մալուսն իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:
Ուշադրություն

Բոնուս-Մալուս համակարգը գործում է 2013թ. հունվարի 1-ից և մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը հիմնված է եղել Ապահովադիրների և վարորդների ապահովագրական պատմության վրա հիմնված երկգործոնային համակարգի վրա: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում անցում է կատարվել առավել պարզ՝ միայն Ապահովադիրների վրա հիմնված Բոնուս-Մալուս համակարգին:

Կախված  ապահովադրի ապահովագրական պատմությունից՝ ապահովադիրը ստանում է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով համապատասխան ռիսկային խմբում։

Յուրաքանչյուր Բոնուս-Մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որի կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության։

Բոնուս—Մալուս դասերը սահմանվում են համապատասխան աղյուսակով

Աղյուսակն ունի 22 դաս, որից 9-ը՝ բոնուսային (ցածր ռիսկային խումբ, որտեղ գործակիցը փոքր է 100%-ից), իսկ 12-ը՝ մալուսային (որոնցից 8-ը միջին և 4-ը բարձր ռիսկային խմբեր են և որոնց գործակիցը մեծ է 100%-ից)։ 10-րդ դասը բազիսային դասն է, որի  գործակիցը հավասար է 100%։

 

ԲՄ ԽՈՒՄԲԸ

ԲՄ ԴԱՍԸ

ԲՄ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ



ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅԻՆ

դաս 22

      250%

դաս 21

      250%

դաս 20

      250%

դաս 19

      200%

 






ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ

դաս 18

      144%

դաս 17

      140%

դաս 16

      132%

դաս 15

      124%

դաս 14

      116%

դաս 13

      112%

դաս 12

       108%

դաս 11

104%

 

ԲԱԶԻՍԱՅԻՆ

դաս 10

100%

 






ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅԻՆ

դաս 9

97%

դաս 8

94%

դաս 7

91%

դաս 6

88%

դաս 5

85%

դաս 4

82%

դաս 3

75%

դաս 2

65%

դաս 1

50%




Բոնուս-Մալուսի կիրառումը մեկ ՏՄ ունեցող ապահովադիրների համար

 

  •      Այն դեպքում, երբ ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարկի ամսաթվից հետո անցել է 365 օր, որի ընթացքում ապահովադիրը ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր և այս ընթացքում առկա չէ ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին, ապա նա ստանում է բոնուս՝ 1 դասի չափով։

 

 

Օրինակ

           Ենթադրենք՝ Դուք ունեք 10-րդ դաս և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Եթե այդ ընթացքում Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին, ապա Դուք ստանում եք բոնուս 1 դասի չափով, և հայտնվում եք 9-րդ դասում (ապահովագրավճարը նվազում է 3%-ով)։


  •      Այն դեպքում, երբ ապահովադրի կնքած ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում առկա է ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին, ապա այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար ապահովադիրը ստանում է մալուս՝ 4 դասի չափով։

 

 

Օրինակ

          Ենթադրենք՝ Դուք ունեք 10-րդ դաս և Ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել 1 պատահար, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը, հատուցում է կատարել երրորդ անձին, ապա Դուք ստանում եք մալուս 4 դասի չափով և հայտնվում եք 14-րդ դասում (ապահովագրավճարը ավելանում է 16%-ով)։

 

·         Բոնուս-Մալուսի կիրառումը մեկից ավելի ՏՄ ունեցող ապահովադիրների համար

 

Մեկից ավել ՏՄ ունեցող ապահովադիրների համար ԲՄ հաշվարկման հիմքում դրվում ապահովադիրների կողմից ապահովագրված ՏՄ-ների և դրանց պատահարների տեսակարար կշիռը։

Տվյալ պարագայում յուրաքանչյուր ապահովադրի համար հաշվարկվում է հետևյալ գործակիցը՝

J = (4 * (1/C1 + ... + 1/Cn))

Cn – պատահարի տեղի ունենալու պահին ապահովադրի կողմից կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ՏՄ-ների քանակն է

 

Արդյունքում՝

·         Ապահովադիրը ստանում է բոնուս այն դեպքում, երբ ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարկի ամսաթվից հետո անցել է 365 օր, որի ընթացքում ապահովադիրը ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր և 365-րդ օրը J ≤ 0,103,

 

Օրինակ․

Ենթադրենք՝ Դուք ունեք 10-րդ դաս և ունեք թվով 2,000 ՏՄ և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Եթե ենթադրենք, որ այդ ընթացքում Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել ԱՊՊԱ պատահար և տրվել հատուցում երրորդ անձին, ապա Ձեր համար հաշվարկվում է J գործակից հետևյալ կերպ

J = 4*1/2000 = 0.0002, որը փոքր է 0,103-ից

Հետևաբար Դուք ստանում եք բոնուս 1 դասի չափով, և հայտնվում եք 9-րդ դասում (ապահովագրավճարը նվազում է 3%-ով)։

 

  •              Այն դեպքում, երբ ապահովադրի կնքած ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում առկա է ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին, ապա ապահովադիրը ստանում է մալուս, եթե հաշվարկված J գործակիցը ≥ 0,412։ Իսկ ավելացվող դասերի քանակը հավասար է J գործակցին կլորացված։

 

 

Օրինակ․ 

   Ենթադրենք՝ Դուք ունեք 10-րդ դաս և ունեք թվով 5 ՏՄ, Եթե ենթադրենք, որ Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել թվով 1 ԱՊՊԱ պատահար և տրվել է հատուցում երրորդ անձին, ապա Ձեր համար հաշվարկվում է J գործակից հետևյալ կերպ

 

J = 4*1/5 = 0․8, որը մեծ է 0,412-ից, իսկ J-ն կլորացվում է և հավասարեցվում է 1-ի։

 

Հետևաբար Դուք ստանում եք մալուս 1 դասի չափով, և հայտնվում եք 11-րդ դասում (ապահովագրավճարը աճում է 4%-ով)։

 

  • Այն դեպքում, երբ հաշվարկված J գործակիցը մեծ է 0,103 և փոքր 0,412-ից, ապա ապահովադրի նախկին ԲՄ դասը մնում է անփոփոխ։

 

 

Ուշադրություն

Եթե Դուք ունեք մալուսային դաս և առնվազն 4 տարի անընդմեջ որևէ ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, որի արդյունքում Ձեր կամ այն անձի պատճառով, ով վարում էր Ձեր մեքենան/մեքենաները, հատուցում է կատարել, ապա Ձեր մալուսային դասը զրոյանում է (այսինքն՝ Դուք հայտնվում եք 10-րդ դասում)։

 ՀՀ Բոնուս-Մալուս համակարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

 

Թարմացվել է՝ 20.01.2017 16:31:19