Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

Լավ լուր ավտոսեփականատերերի համար. ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով 01.11.2017 Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանա¬գրե¬ր կարող եք կնքել նաև առցանց (on-line) եղանակով և այդ տարբերակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման դեպքում կվճարեք սահմանվածից 5% ցածր ապահովագրավճար:

Կանոնների գրանցում 16.10.2017 Սույն թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 18-ին և սույն թվականի հոկտեմբերի 13-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) եվս մեկ դեպք 12.10.2017 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, շարունակելով ԱՊՊԱ ոլորտում զեղծարարությունների (խարդախությունների) կանխարգելման և բացահայտման հետ կապված իր գործառույթները, ստորև ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպք

Կանոնների գրանցում 28.09.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 20-ին գրանցվել է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (Կանոններ) իրականացված փոփոխությունն, որն ուժի մեջ է մտնում գրանցման օրը։

Կանոնների գրանցում 14.09.2017 Սույն թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 18-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված այն փոփոխությունները և լրացումները, որոնք վերաբերում են ԱՊՊԱ ապահովագրավճարի կլորացման կարգավորումներին:

«Գրին քարտ» համակարգի բյուրոների խորհրդի պատվիրակությունն այցելել է Հայաստան 11.09.2017 Սույն թվականի սեպտեմբերի 4-ից 8-ը Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի հրավերով «Գրին քարտ» համակարգի բյուրոների խորհրդի պատվիրակությունը՝ Խորհրդի նախագահ Ժան Զեներսի գլխավորությամբ այցելել էր Հայաստան:

Հարցազրույց «MEDIA XPRIMM» միջազգային լրատվամիջոցին 23.06.2017 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը հարցազրույց է տրամադրել ապահովագրության ոլորտում մասնագիտացված «MEDIA XPRIMM» միջազգային լրատվամիջոցին։

Կանոնների գրանցում 26.05.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 24-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև որոշ կանոնների փոփոխությունները և գործողության դադարեցումները, որոնք գործողության մեջ են մտնում սույն թվականի մայիսի 25-ից

Թարմացվել է՝ 15.11.2017 14:20:25