Կանոնների գրանցում
23.07.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Բյուրոյի մի շարք կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, մասնավորապես՝
Փոփոխված կանոնների անվանումը | Գրանցման ամսաթիվը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 | 20/07/2018 | 02/08/2018 բացառությամբ Հավելված 7-ի 15-րդ կետի լրացման, որն ուժի մեջ է մտնում 01/10/2018 |
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 | 18/07/2018 | 18/07/2018 |
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 | ||
«ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 |
1. սահմանվել է Բյուրոյի և ապահովագրողների կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվող ծանուցումների համար իրենց պատշաճ էլեկտրոնային փոստի հասցե, որոնցից ուղարկվող ծանուցումները կհավասարեցվեն Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից փաստացի ստորագրված փաստաթղթերին,
2. վերանայվել է փաստաթղթերի պահպանման ժամկետները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին,
3. վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման գործընթացը՝ կապված ապահովագրավճարի չվճարման հետ, 4. վերանայվել է պատահարի պատճառների որոշման մեթոդաբանության մեջ արտացոլված որոշ մոտեցումները, որոնք գործնական կիրառման ընթացքում հանգեցրել են խնդիրների։ Միևնույն ժամանակ ներդրվել է փորձագետների մասնագիտական մարմին հանդիսացող կոմիտեի ինստիտուտը, որի ստեղծման նպատակն է իրականացնել պատճառների ստուգիչ փորձաքննություններ, ինչպես նաև մշակելու մեթոդական ցուցումներ և իրավիճակային խնդիրների լուոծումներ, որոնք համապատասխան ընթացակարգերից հետո կդառնան մեթոդաբանության բաղկացուցիչ մաս։ Նշված ինստիտուտի ներդրմամբ պայմանավորված՝ RL 1-004 կանոններում իրականացվել է փոփոխություն՝ նոր ստեղծվող փորձագետների կոմիտեի՝ ստուգիչ փորձաքննությունների իրականացման լիազորությունները կարգավորելու նպատակով։
RL 1-003 կանոններում պարզեցվել են անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետի որակավորման համար սահմանված պահանջները, ինչպես նաև փորձագետների թեսթավորման հարցերի ցանկում ներառվել են RL 1-003 կանոնների վերաբերյալ հարցեր։
RL 1-005 կանոններում վերանայվել են՝
1. բողոքարկման ժամկետները. 3 տարվա փոխարեն այն դարձվել է 4՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ այլ նախագծով երկարացվել են հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ժամկետները,
2. տրվել է «գրասենյակ» հասկացության սահմանումը՝ կարգավորման հստակեցման նպատակով,
3. տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում «ստորագրության համար նախատեսված դաշտերը» արտացոլման կարգավորումը, որով սահմանվել է, որ տվյալ դաշտում կարող է արտացոլվել միայն Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության անվանումը։